Մուսալեռ համայնքում գործող Max Oil լցակայանը ներկայանում է նոր՝ ամբողջությամբ թարմացված տեսքով։ Ընկերությունն իրականացրել է լայնածավալ վերաբրենդավորում, որի հիմնական նպատակը հաճախորդների սպասարկման որակի բարձրացումն ու ժամանակակից չափանիշներին համապատասխանելն է։
Վերաբրենդավորման շրջանակում լցակայանը ստացել է նոր դիզայն՝ թարմացված արտաքին և ներքին ձևավորմամբ, ինչպես նաև արդիականացված ծառայություններով։ Կարևոր նորություններից է Max Cafe խանութ-սրճարանի ինտեգրումը, որտեղ հաճախորդներին առաջարկվում է հայտնի իտալական սուրճ և հոթ-դոգեր՝ ապահովելով հարմարավետ կանգառ վարորդների համար։
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում ինչպես վառելիքի բարձր որակին, այնպես էլ սպասարկման արագությանը և հարմարավետությանը։ Ներդրվել են նոր տեխնոլոգիական լուծումներ, որոնք ապահովում են արագ, ճշգրիտ և որակյալ լիցքավորում՝ միաժամանակ բարձրացնելով հաճախորդների վստահությունը։
Max Oil-ը շարունակում է իր զարգացման ռազմավարությունը՝ նախատեսելով նոր ներդրումներ և ծառայությունների ընդլայնում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել բարձրակարգ սպասարկում և պահպանել մրցունակ դիրքը շուկայում՝ առաջարկելով հաճախորդներին առավել հարմար և ժամանակակից լուծումներ։



.png)
.png)

.jpg)

.jpg)








