Max Oil-ը մասնակցեց 6-րդ Միջազգային Բայքերական Փառատոնին որպես գլխավոր հովանավոր

Հուլիսին Սևանա լճի ափին կայացավ սպասված 6-րդ Միջազգային Բայքերական Փառատոնը՝ «HEARTBEAT OF THE MOUNTAINS» խորագրով։

Հուլիսի 25, 26 և 27-ին Սևանա լճի ափին կայացավ սպասված  6-րդ Միջազգային Բայքերական Փառատոնը՝ «HEARTBEAT OF THE MOUNTAINS» խորագրով։ Այս տարի փառատոնի գլխավոր հովանավորն էր Max Oil ընկերությունը, որը միջոցառմանը մասնակցեց իր ամբողջ էներգիայով ու նորարարական մոտեցմամբ։ Փառատոնի ընթացքում Max Oil-ը ներկայացավ Max Cafe ձևաչափով՝ հյուրերին մատուցելով իտալական սուրճ, թարմ սնունդ և հարմարավետ սպասարկում։

Այս համագործակցությամբ Max Oil-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կանգնած է նոր սերնդի ակտիվ սպորտի ու երիտասարդական մշակույթի կողքին՝ լինելով ոչ միայն վառելիք և սպասարկում ապահովող ընկերություն, այլև համայնքային գործընկեր։

Նորություններ

Բոլոր Նորությունները