Max Oil ընկերությունը շարունակում է իր զարգացման ուղին

Վերջերս վերաբրենդավորվել է Նորքի 7-րդ զանգված, 40/1 հասցեում գտնվող լցակայանը՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին և վարորդների պահանջներին

Max Oil ընկերությունը շարունակում է իր զարգացման ուղին՝ ներդնելով նորարարական լուծումներ և բարելավելով հաճախորդների սպասարկման որակը։ Վերջերս վերաբրենդավորվել է Նորքի 7-րդ զանգված, 40/1 հասցեում գտնվող լցակայանը՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին և վարորդների պահանջներին։

Թարմացված կայանը նախագծվել է՝ առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով։ Այստեղ արդեն հասանելի է  նաև Max Drive բրենդային վառելիքը։

Նույն տարածքում գործում է նաև Max Cafe-ն, որտեղ ստեղծված է հարմարավետ միջավայր՝ վարորդների կարճատև դադարները առավել հաճելի դարձնելու համար։ Այստեղ կարելի է վայելել բարձրորակ իտալական սուրճ և թարմ հոթ-դոգեր։

Նորություններ

Բոլոր Նորությունները