Վաճառքի մասնագետ

Նկարագրություն

Հիմնական պարտականություններ

  • Նոր  հաճախորդների հայտնաբերում և ակտիվ ներգրավում (cold calls, email outreach, networking)
  • Գործող  հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և զարգացում
  • Վաճառքի  առաջարկների պատրաստում, բանակցությունների վարում և գործարքների իրականացում
  • Ապրանքների/ծառայությունների   առանձնահատկությունների ներկայացում և ցուցադրում
  • Շուկայի  և մրցակիցների ուսումնասիրման իրականացում
  • Վաճառքի  պլանի կազմում և կատարած աշխատանքի պարբերական հաշվետվություն
  • Մարքեթինգային  ու վաճառքի ակցիաների իրականացում, մասնակցություն միջոցառումներին
  • Հաճախորդների  պահանջների վերլուծություն և համապատասխան լուծումների առաջարկում
  • Վաճառքից  հետո հաճախորդների աջակցություն և հետադարձ կապի կառավարում

Պահանջվող հմտություններ ևորակավորումներ

  • Բարձր  հաղորդակցական և բանակցային հմտություններ
  • Անգլերեն  և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր  և բանավոր)
  • Վաճառքի փորձ (նախընտրելի՝ B2B կամ B2C միջավայրում)
  • Հաճախորդակենտրոն   մոտեցում և համոզման ուժ
  • Ժամանակի  կառավարում և նպատակների հասնելու հմտություն
  • Վերլուծական  մտածողություն և շուկայի ըմբռնում
  • Սթրեսակայունություն  և թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգչային ծրագրերի գերազանց գիտելիքներ (Canva, MS Office)

Կրթություն և փորձ

  • Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, բիզնես, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտ)
  • 3 տարվա փորձ վաճառքի ոլորտում

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝09։00-ից 18։00

Աշխատանքային պայմաններ՝

·       Հիմնական աշխատավարձ՝ 400. 000 դրամ +բոնուսներ ըստ կատարողականի

·       Բժշկական ապահովագրություն փորձաշրջան անցնելուց հետո

·       Մասնագիտական աճի և վերապատրաստմանհնարավորություն

CV:hr@maxoil.am            Հեռ։044-88-99-89                          

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Աշխատանքի ընդունվելու գործընթաց

Max Oil-ում աշխատանքի ընդունվելու գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.
01
Առաջնային ընտրություն
Ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների ուսումնասիրում
02
Հարցազրույց
Անձնական կամ on-line հարցազրույցի անցկացում թեկնածուների հետ
03
Գնահատում
Մասնագիտական հմտությունների ստուգում և համապատասխանության գնահատում
04
Առաջարկ
Աշխատանքի առաջարկի ներկայացում և պայմանների շուրջ բանակցություններ

Ինչու՞ արժե մեզ հետ աշխատել

Մենք հավատում ենք, որ մեր հաջողությունը կախված է մեզ հետ աշխատող մարդկանցից: Մենք փնտրում ենք տաղանդավոր, հավակնոտ և հետաքրքրված մասնագետների, ովքեր պատրաստ են դառնալ մեր դինամիկ թիմի մի մասը և նպաստել նորարար լուծումների մշակմանը:
Նորարարություն և աճ
Մենք մշտապես ձգտում ենք նորարարության և կատարելագործման: Այստեղ դուք հնարավորություն կունենաք աշխատել հետաքրքիր նախագծերի վրա, զարգացնել ձեր հմտությունները և աճել մեզ հետ որպես մասնագետ:
Կրթություն և որակավորում
Մենք առաջարկում ենք վերապատրաստման և մասնագիտական​​ զարգացման բազմաբնույթ ծրագրեր: Max Oil-ում դուք մշտապես կունենաք հասանելիություն ամենաարդիական ռեսուրսներին և գործիքներին:
Մշակույթ և արժեքներ
Մեր կորպորատիվ մշակույթը հիմնված է փոխադարձ հարգանքի, համագործակցության և աջակցության վրա: Մենք գնահատում ենք բազմազանությունը և հավատում ենք, որ յուրաքանչյուր աշխատակից իր ուրույն ներդրումն է ունենում թիմում:
Աշխատանքի և կյանքի հավասարակշռություն
Աշխատանք-կյանք հավասարակշռությունը առողջ և լիարժեք մասնագիտական ​​կյանքի կարևորագույն գործոններից է: Առաջնահերթություն տալով աշխատակիցների բավարարվածության զգացմանը և ընդհանուր հաջողությանը՝ մենք ապահովում ենք դրական և առողջ աշխատանքային միջավայր, ինչպես նաև աշխատանքի հնարավորինս ճկունություն։

Այլ Հաստիքներ

Մենք անընդհատ փնտրում ենք նոր տաղանդներ տարբեր ոլորտներում: Ահա ընթացիկ թափուր աշխատատեղերից մի քանիսը.
Վաճառքի մասնագետ
Վաճառքի մասնագետը ( նախընտրելի է իգական սեռի ներկայացուցիչ) պատասխանատու է ընկերության ապրանքների կամ ծառայությունների վաճառքի աճի, հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության ստեղծման և շուկայի ընդլայնման համար։ Նա կատարում է վաճառքի ամբողջ ցիկլը՝ սկսած հաճախորդների որոնումից մինչև գործարքի իրականացում և հետվաճառքային սպասարկում։
Դիմել
Բենզալցակայանի կառավարիչ
Նավթամթերքի վաճառքի կազմակերպում, անձնակազմի ղեկավարում և ֆինանսական վերահսկողություն։ Առաջարկվում են կարիերայի աճ, ուսուցում և առողջության ապահովագրություն։
Դիմել
Մաքրուհի
Սրճարանի տարածքի մաքրության ապահովում, ներառյալ հատակների, կահույքի և սանտեխնիկայի մաքրում։ Առաջարկվում են հերթափոխային գրաֆիկ և առողջության ապահովագրություն։
Դիմել
Վաճառող-գանձապահ
Վաճառող-գանձապահ՝ հաճախորդների սպասարկում, ապրանքների վաճառք և արագ սննդի պատրաստում։ Առաջարկվում են մասնագիտական ուսուցում, կարիերայի աճ և առողջության ապահովագրություն։
Դիմել