Max Oil-ի նոր մասնաճյուղը Բագրատունյաց 2/8 հասցեում

Max Oil-ը բացել է իր 10-րդ վերաբրենդավորված լցակայանը՝ Բագրատունյաց 2/8 հասցեում

Max Oil-ը բացել է իր 10-րդ վերաբրենդավորված լցակայանը՝ Բագրատունյաց 2/8 հասցեում

Max Oil ընկերությունը շարունակում է իր զարգացման և արդիականացման ճանապարհը՝ ներկայացնելով իր 10-րդ վերաբրենդավորված լցակայանը, որը գտնվում է Երևանի Բագրատունյաց 2/8 հասցեում։Նորացված լցակայանը ստեղծվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ առաջնահերթություն տալով վարորդների հարմարավետությանը, արագ և որակյալ սպասարկմանը։ Այստեղ յուրաքանչյուր մանրուք նախատեսված է, որպեսզի հաճախորդները ստանան առավել հարմարավետ և հաճելի սպասարկման փորձառություն՝ անկախ օրվա ժամից։

Լցակայանում հասանելի է նաև Max Drive բրենդային վառելիքը, որը մշակված է շարժիչի արդյունավետ աշխատանքն ապահովելու և մեքենայի շահագործման որակը բարձրացնելու համար։Վերաբրենդավորված լցակայանում գործում է նաև Max Cafe խանութ-սրճարանը, որտեղ վարորդներն ու այցելուները կարող են վայելել իտալական բարձրորակ սուրճ, համեղ հոթ-դոգեր, ինչպես նաև Max Cafe-ի նորույթ բուրգերները՝ ճանապարհը դարձնելով առավել հաճելի և համեղ։

Max Oil-ը շարունակում է ներդրումներ կատարել իր լցակայանների զարգացման և ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ նպատակ ունենալով վարորդներին առաջարկել ժամանակակից, հարմարավետ և բարձրակարգ սպասարկում երկրի ամբողջ տարածքում։

NEWS

All News